211652_close_icon
views-count27817 դիտում article-date 14:20 10-12-2021

Դանակահարություն «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի Արաքս մասնաճյուղում. տեղամասի պետը դանակահարել է էլեկտրիկին. բժիշկները պայքարում են վիրավորի կյանքի համար

 Երեկ՝ դեկտեմբերի 9-ին,  դանակահարություն  է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 13:00-ի սահմաններում «Վեդի» բժշկական կենտրոնից  ոստիկանության Արարատի բաժի ահազանգ է ստացվել, որ  «կրծքավանդակի հետին մակերեսի ծակած կտրած վերքեր թվով 2, աջից վերքը թափանցող  աջից հեմոպնեմոթոքային հեմոռագինգ շոկ 2-րդ աստիճանի» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել ոստիկանության Արարատի մարզային վարչության պետ Սարիբեկ Ռուստամյանը և ոստիկանության  Արարատի բաժնի պետ Արթուր Հակոբյանը:

Ոստիկանները պարզել են, որ վիրավորը Արարատի մարզի բնակիչ, 59-ամյա Տիգրան Ն.-ն է:

Մինչ բժիշկները պայքարում էին նրա կյանքի համար, ոստիկանութան Արարատի մարզային վարչության, ոստիկանության Արարատի բաժնի ծառայողները ձեռնարկված անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզել են, որ նույն օրը՝ ժամը 12:30 –ի սահմաններում «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ  Արաքս մասնաճյուղի «Արարատ էլցանց»  մասնաճյուղի շենքի  3-րդ հարկում վիճաբանություն է տեղի ունեցել Տիգրան Ն.-ի և Արարատի մարզի բնակիչ, 33-ամյա Բորիս Հ.-ի միջև, որի ժամանակ վերջինս իր մոտ եղած դանակաով հարվածել է Տիգրան Ն.-ին:

Փաստի առթիվ ոստիկանության Արարատի բաժնի հետաքննական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:

Արարատի մարզի ոստիկանների կողմից անյուհետև տարվում է բացատրական աշխատանքներ, որ արդյունքում Բորիս Հ.-ն կամավոր ներկայանում է ոստիկանության բաժին: Նա ներկայացրել է նաև հանցագործության գործիք հանդիսացող դանակը:

Գ. Շամշյանի  տեղեկություններով՝ Բորիս Հ.-ն աշխատում է  «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ -ի Արաքս մասնաճյուղի Արարատ էլցանցում՝ որպես տեղամասի պետ, իսկ վիրավոր Տիգրա Ն.-ն՝ նույն տեղում՝ որպես էլեկտրիկ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

 

Նմանատիպ նյութեր