slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor streaming bola slot demo slot gacor slot gacor Situs Slot Gacor Situs Slot Gacor
էդ գերիներին համարում եմ, որ արդեն իրանք չկան, իմ համար չկան․ Ալեն Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
211652_close_icon

էդ գերիներին համարում եմ, որ արդեն իրանք չկան, իմ համար չկան․ Ալեն Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

views-count69628 դիտում article-date 13:55 07-12-2021

News.am-ը գրում է. «Դեժավյու» տելեգրամյան ալիքը տեսանյութ է հրապարակել, որտեղ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը միջոցառումներից մեկի ժամանակ մի քաղաքացու հետ է խոսում եւ անդրադառնում գերիների հարցին:

Նշենք, որ հայտնի չէ, թե որտեղ եւ երբ է եղել խոսակցությունը:

Ստորեւ ներկայացնում ենք տեսագրված զրույցը.

-  Օրինակ՝ երկու, երեք ամիս էլ մեր գերիները կարող են սպասե՞լ․․
Ալեն Սիմոնյան – զուգահեռ խոսում է․ «Ճիշտ ա ասում, ճիշտ ա ասում․․․»։
-  Այսպիսի բաներ որ ասում են, մարդկանց մեջ․․․
Ալեն Սիմոնյան – Ո՛չ, սխալ ա, չեն հասկանում։ Էդ գերիների, էդ մարդկանց, զինվորների նպատակը ո՞րն է եղել, որ գնացել են։
-  Պաշտպանել հայրենիքը
Ալեն Սիմոնյան – Հայրենիքը։ Հիմա կներես, կարող ա մի քիչ սխալ բան եմ ասում, բայց ես էդ գերիներին համարում եմ, որ արդեն իրանք չկան, իմ համար չկան։ Իսրայելը, Իսրայելը, Իսրայելը երբ որ տեռորիստը վերցնում է ինքնաթիռ, ինքը տեռորիստի հետ չի բանակցում, ինքը խփում ա էդ ինքնաթիռը։ Իսկ գիտե՞ք էդ գերիները ովքեր են, էդ գերիները ովքեր են։
-  Կուզեմ ձեզնից լսեմ
Ալեն Սիմոնյան – էն մարդիկ են, որոնք զենքը դրել և փախել և մոլորվել են։ Ես սա բարձր չեմ կարող ասել։ Ձեզ չի՞ հետաքրքրում՝ ինչի էդ գերիների ծնողները հիմա ակտիվ չեն։
-  Ինձ շատ ա հետաքրքրում սա։
Ալեն Սիմոնյան - Որովհետև, որովհետև, որովհետև էդ մարդիկ գիտեն, որ էդ մարդիկ դասալքություն են արել, իրանք զենքը դրել և փախել են, հայտնվել են գերության մեջ։

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր