Իրանք մինչև վերջ գործը կտանեն առաջ. Հակոբ Բեգլարյանը՝ իր շտաբում լրագրողի ծեծի գործի բացահայտման մասին. «Ժամանակ»
«Ժամանակ» թերթը գրում է, որ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հակոբ Բեգլարյանը երեկ ներկայացել էր պատգամավորական մանդատներ ստանալու արարողությանը և նշել, որ անպայման աշխատելու են շատ լավ և ի շահ մեր երկրի։
«Անդրադառնալով դիտարկմանը, որ ընտրության օրը իր շտաբում աղմուկ էր բարձրացել, լրագրողի էին ծեծել, սակայն գործը, ըստ էության, փակվում է, Բեգլարյանը նշել է. «Այդ գործով զբաղվում են իրավապահ մարմինները, ոչ մեկս խառնվելու, խանգարելու իրավունք չունենք: Իրանք մինչև վերջ գործը կտանեն առաջ: Հանրությունը կուրսի կլինի' ինչ եղավ, ոնց եղավ: Ես կողմնակից եմ արդարությանը, որ գործը բացահայտվի»,-ասել է Բեգլարյանը' հավելելով, որ ամեն դեպքում այդպիսի բան չի եղել: Իրենք ունեցել են 70-ից ավել շտաբ, որտեղ հարյուրավոր մարդիկ են մտել- դուրս եկել, և ինքը ոչ մեկի համար պատասխանատու չէ:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: