1396 դիտում
15:04 07-12-2021
Արմեն Մուրադյանը և Հայկուհի Մինասյանը Փարիզում ներկայացրել են Հայաստանում վիրավոր զինվորների վերականգնման ուղղությամբ կատարվող աշխատանքները
Ժամեր առաջ Արմեն Մուրադյանը և Հայկուհի Մինասյանը Փարիզում ներկայացրին Հայաստանում վիրավոր զինվորների վերականգնման ուղղությամբ կատարվող աշխատանքները։
Պատմեցին, թե ինչպես է ստեղծվել Զինվորի տունը և արձանագրեցին, որ, փաստորեն Հայաստանում, ի դեմս Զինվորի տան, արդեն ձևավորվել է այն օղակը, որ կարողացավ պատերազմից հետո օգնել վիրավոր զինվորներին վերականգնվել, վերադառնալ լիարժեք կյանք։ Ի դեպ, Ֆրանսիայի Սենատի անդամների հրավերով և նախաձեռնությամբ էին Մուրադյանն ու Մինասյանը մասնակցում մի միջոցառման, որի ժամանակ նախատեսված էր քննարկել ֆրանսիական կողմի աջակցությունը Հայաստանին, և հրավիրել լրատվամիջոցների ու քաղաքական գործիչների ուշադրությունը հետպատերազմյան Հայաստանի խնդիրների, գերիների վերադարձի վրա։ Արմեն Մուրադյանը շնորհակալություն է հայտնել հրավերի համար և շեշտել. «Ֆրանսիան և ֆրանսիացի ժողովուրդը միշտ, բոլոր փորձությունների ժամանակ Հայաստանի կողքին են եղել»։
Անդրադառնալով պատերազմի հետևանքների հաղթահարմանը, ԵՊԲՀ ռեկտորը շեշտել է. «Երբ Հարյկուհի Մինասյանի հետ ստեղծում էինք Զինվորի տունը, մեզ համար նախատիպ էր Փարիզում գործող, ազգային արժանապատվության սիմվոլ հանդիսացող Հաշմանդամների տունը»։
Ի դեպ, Փարիզի Հաշմանդամների տունը և Զինվորի տունը երեկ նախնական համաձայնություն են ձեռք բերել փոխայցեր կազմակերպել, քանի որ Փարիզի Հաշմանդամների տան ղեկավար կազմը տպավորված է Զինվորի տուն այցելած՝ Ֆրանսիայի Սենատի անդամների պատմածներով։
Նախօրեի քննարկմանը Զինվորի տան տնօրենն էլ ներկայացրել է պատմություններ, որոնք առանց մեկնաբանությունների բնութագրում են պատերազմի և խաղաղության պայմաններում հայ և ադրբեջանցի զինվորականների գործելաոճերի տարբերությունները. «Հայ զինվորականները մի ավտոբուս են փորձել կանգնեցնել, ադրբեջանցի վարորդն ասել է՝ չեմ կանգնի, միևնույն է՝ դուք կանանց ու երեխաների վրա չեք կրակի», իսկ երբ արցախյան վերջին պատերազմի ժամանակ հումանիտար հրադադար էր հայտարարվել, ադրբեջանական կողմն այդ պահին ռմբակոծում էր Ստեփանակերտը», -պատմում էր այդ պահին Ստեփանակերտի ծննդատանը եղած Հայկուհի Մինասյանը։

Նմանատիպ նյութեր
10772 դիտում
19:32 11-02-2022
Հայկուհի Մինասյանը Փարիզի հայկական ռադիոյին է պատմել, թե ինչ սկզբունքներով է աշխատում Զինվորի տունը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
772 դիտում
14:36 22-09-2024
ԱԺ-ում քննարկվել են համընդհանուր պարբերական դիտարկման ՀՀ ազգային զեկույցի ուղղությամբ կատարվող աշխատանքները
Այս բաժնից
1327 դիտում
14:51 25-12-2024
Օդի ջերմաստիճանը կնվազի, սպասվում են տեղումներ
913 դիտում
13:31 25-12-2024
Հարկային ստուգումներից առաջ այլևս չենք հրապարակելու ընկերությունների անունները. ֆինանսների նախարար