3193 դիտում
10:52 07-12-2021
Չեմ կարծում, որ ընտրողները 5.5 ամսում կտրուկ փոխվել են․ «Առավոտ»
«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է․ «Հայաստանի ընդդիմության շրջանակներում ես որոշակի ոգեւորություն եմ նկատում՝ դեկտեմբերի 5-ի ՏԻՄ ընտրությունների արդյունքների հետ կապված: Քվեարկության արդյունքներից եզրակացություն է արվում, որ իշխանության վարկանիշն ընկել է, քանի որ այն համայնքներում, որտեղ անցած խորհրդարանական ընտրություններում իշխանությունը հաղթել է, այժմ ՔՊ-ն պարտվել է: Վարկանիշի մասին ոչինչ չեմ կարող ասել՝ եթե անգամ սոցիոլոգիական հարցումներ անցկացվեն, մենք, միեւնույն է, դրանց չենք հավատա: Բայց, մեկը մյուսից բխեցնելն, ինձ թվում է, սխալ է: Հնարավոր չէ վերցնել համայնքային ընտրությունների արդյունքները եւ ասել՝ «ահա այդպես են մարդիկ քվեարկելու համապետական ընտրություններին»: Այստեղ գործում են տարբեր օրինաչափություններ:
Եկեք մտովի պատկերացնենք իշխող ուժին հունիսի 20-ին ձայն տված տիպիկ ընտրողի դիմանկարը: Ենթադրենք, դա մի 50-60 տարեկան կին է, որն ասում է՝ «Եթե թուրքը գա, մտնի մեր տուն, իմ թոռներին մորթի, մեկ ա՝ ես Փաշինյանին եմ ուզում»: Հետեւաբար, այդպիսի ընտրողի համար կարեւոր է «Փաշինյան-ոչ Փաշինյան» երկընտրանքը: Բայց նրան գուցե եւ ոչ մի բան չասի «ՔՊ» հապավումը, նրան կարող է եւ անծանոթ լինել իր համայնքի ղեկավարի ՔՊ-ական թեկնածուն, բայց մեծ հավանականության կա, որ նա քվեարկելու է «Պողոս Պետրոսյան» կամ «Պետրոս Պողոսյան» դաշինքին, քանի որ այդ Պողոսին կամ Պետրոսին անձամբ ճանաչում է կամ հավանում է նրա աշխատանքը: Դա ամենեւին չի նշանակում, որ համապետական ընտրություններում այդ ընտրողն իր ձայնը չի տա Փաշինյանի ղեկավարած ցուցակին:
Որքան էլ ՏԻՄ ընտրություններում ձեւական առումով մարդիկ քվեարկեն կուսակցական ցուցակների օգտին, գործընթացն իր բովանդակությամբ կուսակցական չէ: Որպես օրինակ բերեմ Նաիրի համայնքը, որտեղ ես եմ ապրում: Այստեղ, նախնական տվյալներով, ձայների առավելագույն՝ 44,94 տոկոսը ստացավ «Վերակազմյալ սոցիալ-դեմոկրատ հնչակյան» կուսակցությունը: Ենթադրում եմ, որ Եղվարդի եւ շրջակա գյուղերի բնակիչներից քչերն են պատկերացնում, թե ինչ է սոցիալ-դեմոկրատիան, ովքեր են հնչակները, այն էլ՝ «վերակազմյալ»: Նրանք քվեարկել են Եղվարդ համայնքի գործող ղեկավարի օգտին, որն իսկապես վատ չի աշխատում, եւ, ի դեպ, 2017 թվականին իրականացված խոշորացումը որոշակի դրական տեղաշարժեր արձանագրեց: Հատկանշական է, իհարկե, որ Նորայր Սարգսյանը գերադասեց գործ չունենալ ո՛չ իշխանական, ո՛չ էլ հայտնի ընդդիմադիր որեւէ կուսակցության հետ: Բայց դարձյալ. այդ ընտրությունների արդյունքներից ամենեւին չի բխում, որ Նաիրի համայնքում խորհրդարանական ընտրությունների ժամանակ մեծամասնությունը կրկին չի ընտրի Փաշինյանին:
Չեմ կարծում, որ ընտրողները 5.5 ամսում կտրուկ փոխվել են: Իսկ թե ինչու է ներկայիս իշխանությանն ընտրողը մտածում, որ ավելի լավ է՝ թուրքը մորթի իր թոռներին, բայց Փաշինյանը մնա, դա առանձին վերլուծության առարկա է: Այդ վերլուծությունը պետք է անել սառնասիրտ՝ առանց ընտրողին վիրավորելու: Որքան էլ որ դա անհնարին թվա»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
874 դիտում
08:28 14-12-2024
Ինչի՞ հաշվին է ուզում ապահովել Թրամփի հաղթանակն Անդրկովկասում․ «Փաստ»
1243 դիտում
09:20 12-12-2024
Սիրիայի իրադարձություների տարածաշրջանային ռեզոնանսն ու շահերի նոր բախումների հեռանկարը. «Փաստ»
1396 դիտում
09:10 12-12-2024
Արգելված սննդային հավելումների ցանկը կընդլայնվի. «Փաստ»