211652_close_icon
views-count1755 դիտում article-date 23:55 06-12-2021

Ես «Ռոմայում» չեմպիոններ չեմ տեսնում. Ֆրանչեսկո Տոտտի

«Ռոմայի» լեգենդար հարձակվող Ֆրանչեսկո Տոտտին կարծում է, որ Ժոզե Մոուրինյուին պետք է ժամանակ տալ՝ աշխատելու համար հռոմեական ակումբի գլխավոր մարզչի պաշտոնում, հայտնում է Armsport.am-ը:

Պորտուգալացու գլխավորությամբ «գայլերն» ընթացիկ մրցաշրջանում անցկացրած 16 խաղում վաստակել են 25 միավոր և Ա Սերիայի մրցաշարային աղյուսակում զբաղեցնում են 7-րդ տեղը։

«Իհարկե, երբ խոսքը վերաբերում է «Ռոմային», միշտ ուժեղ էմոցիաներ են առաջանում: Որպես երկրպագու, կարող եմ ասել, որ մենք հիմա լավագույն ժամանակները չենք ապրում, բայց եթե չես դիմանում, ապա «Ռոմայի» երկրպագու չես:

Մենք սովոր ենք վերելքներին և վայրէջքներին, բայց ես վստահ եմ, որ ակումբը և Մոուրինյուն ցանկանում են ուրախություն պատճառել երկրպագուներին: Եկեք նրանց ժամանակ տանք։ Գավաթներ նվաճելու համար ուժեղ խաղացողներ են պետք: Դա ամենակարևորն է: Ես չեմ ուզում անհարգալից թվալ այս թիմի հանդեպ, բայց ես այստեղ չեմպիոններ չեմ տեսնում։ Նրանք պարզապես լավ խաղացողներ են, ովքեր կարող են հաջողության հասնել որոշակի հանգամանքներում»,- Տոտտիի խոսքերն է մեջբերում Football Italia-ն։

Նմանատիպ նյութեր