211652_close_icon
views-count3104 դիտում article-date 23:34 04-12-2021

ԵԱՀԿ համանախագահներն ափսոսանք են հայտնել, որ հնարավոր չի եղել կազմակերպել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների համատեղ հանդիպում Ստոկհոլմում

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները (Էնդրյու Շոֆեր` ԱՄՆ, Իգոր Խովաև՝ ՌԴ, Բրիս Ռոքֆոյ՝ Ֆրանսիա) դեկտեմբերի 4-ին հայտարարություն են տարածել Ստոկհոլմում ԵԱՀԿ նախարարական ամենամյա հավաքի շրջանակներում՝ պատրաստակամություն հայտնելով կազմակերպելու ՀՀ և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հնարավոր հանդիպումը;

Համանախագահներն ափսոսանք են հայտնել, որ հնարավոր չի եղել կազմակերպել Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների համատեղ հանդիպում Ստոկհոլմում՝ իրենց հովանու ներքո։ Նրանք պատրաստակամություն են հայտնել այդպիսի հանդիպում անցկացնել, երբ հանգամանքները թույլ կտան շարունակելու քննարկումները, որոնք մեկնարկել էին Նյու Յորքում՝ սեպտեմբերին, և Փարիզում՝ նոյեմբերին։ Համանախագահները հույս են հայտնել, որ այդ հնարավորությունը շուտ կընձեռվի;

Նրանք առանձին հանդիպումներ են ունեցել դեկտեմբերի 1-ին Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի, և դեկտեմբերի 2-ին՝ Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ։

Համանախագահները հանդիպել են նաև 2022 թվականից ԵԱՀԿ նախագահությունը ստանձնել պատրաստվող երկրի՝ Լեհաստանի արտաքին գործերի նախագահ Զբիգնև Ռաուի հետ; ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկը ևս մասնակցել է հանդիպումներին։

Նմանատիպ նյութեր