211652_close_icon
views-count1504 դիտում article-date 12:20 04-12-2021

Ռուսական «РОСДОРНИИ» ինստիտուտը հետաքրքրված է ՀՀ-ի ճանապարհաշինարարական շուկայով

ՀՀ տարածքային կառավարման  և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանն ընդունել է ռուսական «РОСДОРНИИ» գիտահետազոտական ինստիտուտի գլխավոր տնօրեն Ստանիսլավ Նաբոկոյի գլխավորած պատվիրակությանը։

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը տեղեկացնում է, որ հանդիպմանը մասնակցել է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Ստեփան Մաչյանը։

«РОСДОРНИИ» ինստիտուտը Ռուսաստանի ճանապարհաշինության բնագավառում հայտնի կազմակերպություն է և մասնագիտացած է տրանսպորտային պլանավորման, ավտոճանապարհների զարգացման, շինարարատեխնիկական փաստաթղթերի մշակման, նախագծման և այլ աշխատանքներում։ 

Հանդիպման ընթացքում քննարկվել են համագործակցության հնարավորություններին վերաբերող հարցեր։ Հեռանկարային է համարվել գործակցությունը  ճանապարհաշինության,  փորձի փոխանակման, մասնագետների վերապատրաստման  հարցերում։

Պայմանավորվածություն է ձեռք բերվել հետագա քննարկումների միջոցով հստակեցնել համագործակցության կոնկրետ ուղղությունները և օգտագործել առկա ներուժը ոլորտը զարգացնելու համար:

Նմանատիպ նյութեր