6250 դիտում
13:45 02-12-2021
Փաշինյանը դատախազին հանձնարարեց ուսումնասիրել, թե ինչու են կովիդից մահվան թվերը տարբեր
Անգամ եթե Օմիկրոն շտամի դեպքում պատվաստանյութերի արդյունավետության որոշակի նվազում լինի վարակելիության առումով, միեւնույն է, հիվանդության ծանր ընթացքով և մահվան դեպքերի կանխման առումով պատվաստումները շարունակում են մնալ հիվանդության դեմ պայքարելու միակ միջոցը: Այս մասին Կառավարության այսօրվա նիստում հայտարարեց Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:
Նախարարի խոսքով, այս պահին բուժում է ստանում 12 հազարից ավելի քաղաքացի, որոնցից պատվաստված է ընդամենը 1068-ը, ինչը 8,6 տոկոսն է կազմում. «Հոսպիտալացված 2349 քաղաքացուց պատվաստված է ընդամենը 87-ը: Սա եւս ցույց է տալիս պատվաստումների արդյունավետությունը»,- ասաց նա:
Իր հերթին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվեց՝ մահվան թվերի վիճակագրության հետ կապված եզրակացության հանգե՞լ են, թե՞ ոչ, քանի որ Առողջապահության նախարարության և Վիճակագրական կոմիտեի թվերի միջև 700-ի տարբերություն կա. «Երբ կառավարությունում ծառայողական քննությունն ավարտվի, ես հանձնարարել եմ, որ դատախազություն էլ ուղարկվի, որովհետեւ սկզբունքային հարց է՝ պարզել, թե արդտեղ որևէ չարամտություն եղե՞լ է, թե՞ չի եղել:
Եթե կա որեւէ չարամտություն, որն առաջացնում է պատասխանատվություն, պետք է հետեւողական լինենք, իսկ եթե պարզվի, որ տեխիկական հարց է, դա առիթ է, որպեսզի համակարգում եղած բացերը փակենք»,- ասաց Փաշինյանը:

Նմանատիպ նյութեր
3685 դիտում
12:52 30-03-2017
Վարչապետը հանձնարարեց ուսումնասիրել ջեռուցման խնդիրները չգազիֆիկացված բնակավայրերում
2800 դիտում
13:38 15-06-2017
Վարչապետը հանձնարարեց ուսումնասիրել կարկտահարության վնասները և առաջարկություն ներկայացնել
Այս բաժնից
2227 դիտում
15:37 25-11-2024
Տեսագրությունում պատկերված անձը որոնվում է նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում
685 դիտում
15:16 25-11-2024
Ժաննա Անդրեասյանը վաղվանից մեկնում է արձակուրդ
634 դիտում
14:56 25-11-2024
Պապիկյանն այցելել է սահմանագոտի