3739 դիտում
12:52 30-03-2017
Վարչապետը հանձնարարեց ուսումնասիրել ջեռուցման խնդիրները չգազիֆիկացված բնակավայրերում
Վարչապետ Կարեն Կարապետյանը կառավարության այսօրվա նիստում անդրադարձավ չգազիֆիկացված տարածքների ջեռուցման խնդիրներին:
«Բազմիցս հայտարարել ենք, որ Հայաստանում գազիֆիկացման մակարդակը 94-96 տոկոս է, ինչն աննախադեպ բարձր է, քան կամայական այլ երկրում, որը չունի ներքին էներգառեսուրս: Միաժամանակ համայնքների զարգացման հնգամյա ծրագրերի ուսումնասիրության, ինչպես նաև համաքաղաքացիների հանդիպումների արդյունքում պարզ է դառնում, որ չգազիֆիկացված տարածքներում առկա են ջեռուցման և նվազագույն կենցաղային պայմանների ապահովման խնդիրներ»,-ասաց նա և հանձնարարեց մարզպետներին ղեկավարների հետ համատեղ մեկ ամսյա ժամկետում ՀՀ կառավարության աշխատակազմ ներկայացնել գազիֆիկացման խնդիր ունեցող բոլոր տարածքների վերաբերյալ ամփոփ տեղեկատվությունը:
ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների և տարածքային կառավարման և զարգացման նախարարներին վարչապետը հանձնարարեց ներկայացված տեղեկատվությունը ստանալուն պես մեկամսյա ժամկետում հստակ հաշվարկել համապատասխան վայրերում գազիֆիկացման իրականացման ծախսերը՝ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ ներկայացուցիչների հետ համատեղ:
«Միաժամանակ, որպես նշյալ խնդրի լուծման տարբերակ, հաշվի առնել նաև ապահովման այլընտրանքային առաջարկները՝ մասնավորապես արևային մարտկոցները, վառարանները և այլ տարբերակները: Արդյունքում ՀՀ կառավարության աշխատակազմ ներկայացնել թե՛ մատակարարողի, թե՛ սպառողի համար փոխշահավետ լուծման տարբերակը»,- ասաց վարչապետը:
Ըստ Կարեն Կարապետյանի՝ քիչ կլինեն այն բնակավայրերը, որոնք գազիֆիկացնելը տրամաբանական է, քանի որ, եթե տրամաբանական լիներ, արդեն արված կլիներ: Սակայն նա յուրաքանչյուր բնակավայրի վերաբերյալ ջեռուցման, կենցաղային պայմանները բավարարելու համար հորդորեց ուսումնասիրել հնարավոր տարբերակները և դրանցից ընտրել լավագույնները:
Նմանատիպ նյութեր
2869 դիտում
13:38 15-06-2017
Վարչապետը հանձնարարեց ուսումնասիրել կարկտահարության վնասները և առաջարկություն ներկայացնել
6349 դիտում
13:45 02-12-2021
Փաշինյանը դատախազին հանձնարարեց ուսումնասիրել, թե ինչու են կովիդից մահվան թվերը տարբեր
Այս բաժնից
457 դիտում
16:23 05-02-2025
ՀՀ գլխավոր դատախազն ու ԱՄՆ դեսպանը քննարկել են համատեղ աշխատանք իրականացնելու շարունակականությունը
472 դիտում
16:06 05-02-2025
Սրբուհի Գալյանն Անահիտ Ավանեսյանի հետ քննարկել է ազատազրկվածներին առնչվող առողջապահական հրատապ խնդիրները