211652_close_icon
views-count3377 դիտում article-date 11:38 09-02-2022

Առողջապահության նախարարությունը ներկայացրել է՝ ինչու է կովիդի հետեւանքով մահվան թվերը ԱՎԾ-ի և «Արմեդի» դեպքում 70-ով տարբեր

ՀՀ վիճակագրական կոմիտեի հետ ամփոփվել են 2021 թվականի ընթացքում COVID-19-ի պատճառով արձանագրված մահվան դեպքերը, որոնք ամբողջապես համադրվել են «Արմեդ» համակարգում գրանցված մահվան տվյալների հետ:

ՀՀ առողջապահության նախարարությունից հայտնում են, որ «Արմեդ» համակարգում 2021 թվականի համար գեներացված է, ընդհանուր առմամբ, 5380 ՀՀ քաղաքացու մահվան տվյալ, իսկ Վիճակագրական կոմիտեում արտացոլված քովիդից մահերը կազմել են 5450: Վիճակագրական կոմիտեի հրապարակած թիվը ներառում է նաև այլ պետություններում COVID-19-ից մահացած և արդարադատության նախարարության քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության կողմից գրանցված ՀՀ քաղաքացիների մահվան դեպքերը, որոնք «Արմեդ» հաշվեկշռում չեն կարող արտացոլվել:

Հետևաբար, «Արմեդի» և ՀՀ վիճակագրական կոմիտեի թվային տարբերությունը կազմում են այն մահերը, որոնք գրանցվել են արտերկրում:

Նմանատիպ նյութեր