24348 դիտում
11:27 11-12-2016
Ճանապարհի մերկասառույցի պատճառով Արագածոտնի մարզում բախվել են 06-երը. կան վիրավորներ. օպերատիվ են գործել միայն Թալինի բժիշկները, փրկարարներն ու ճանապարհային ոստիկանները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹԸ
Երեկ՝ դեկտեմբերի 10-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: ժամը 18:00-ի սահմաններում Թալին-Երևան ավտոճանապարհի 2-րդ կմ հատվածում բախվել են 27-ամյա Գևորգ Խամոյանի վարած ВАЗ 2106 մակնիշի 24 ՏՏ 621 համարանիշի և 64-ամյա Գևորգ Խաչատրյանի վարած ВАЗ 2106 մակնիշի 34 TF 824 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 վարորդներն ու Գ. Խամոյանի ուղևոր Իգոր Հարությունյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Թալինի բժշկական կենտրոն:
Դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Թալինի թիվ 24 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով, ովքեր հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազաբալոնների փականները:
Ժամանել է նաև ոստիկանության Թալինի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արմեն Մելոյանի գլխավորությամբ:
Ժամանել են նաև ճանպահային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի աշխատակիցները՝ վաշտի հրամանատարի տեղակալ Սուքիաս Գրիգորյանի գլխավորությամբ:
Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու Միքայել Աղաբեկյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Թալինի բաժին, որտեղից դեպքի վայր է ժամանել հետաքննիչը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վթարի պատճառը եղել է ճանապարհի անանցանելիությունը, քանի որ տեղացած ձյունը տեղի ճանշինականները չեն հեռացրել, կարելի է ասել՝ «մատը մատի չեն խփել», որպեսզի ճանապարհը մաքրվի կուտակված ձյունից, ինչն էլ վթարի պատճառ է դարձել:
Երեկ միայն օպերատիվ են գործել Թալինի հրշեջ-փրկարարները, Թալինի ոստիկանները, ճանապարհային ոստիկաններն ու Թալինի հիվանդանոցի բժիշկները: Վերջիններս վիրավորներին մինչև հիանդանոց տեղափոխելը՝ տեղում առաջին անհրաժեշտ օգնությունն էին ցուցաբերում:
Երեկ Թալինի բժիշկներն ապացուցեցին, որ հավատարիմ են Հիպոկրատի երդմանը, իսկ ոստիկաններն ու հրշեջ-փրկարարները նաև քարշակի դեր էին կատարում՝ քաղաքացիների օգնությամբ վթարի վայրից մենքենաներն հեռացնելով:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 36+
36+