Լոռու մարզում առավոտից տեղացած առատ ձյունը դժվարանցանելի է դարձրել Վանաձոր-Ստեփանավան ավտոճանապարհը՝ ոլորանների հատվածում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Լոռու մարզում վաղ առավոտվանից տեղացած առատ ձյունը դժվարանցանելի է դարձրել Վանաձոր-Ստեփանավան ավտոճանապարհը՝ ոլորանների հատվածում:
Չնայած ճանշինի կողմից որոշակի աշխատանքներ տարվել են, այնուհանդերձ, ոլորանների վրա տեղ-տեղ մերկասառույց է եղել, ինչն էլ որոշ ժամանակ բեռնատարների երթեւեկը դժվարացրել է:
Լուսանկարները և տեսանյութը՝ Արմինե Դանիելյանի