211652_close_icon
views-count1500 դիտում article-date 13:09 29-11-2021

Արցախում կորոնավիրուսի 11 նոր դեպք է գրանցվել. 19 հիվանդի վիճակը ծայրահեղ ծանր է

Նոյեմբերի 28-ին կատարվել է 75 թեստավորում, որի արդյունքում Արցախում կորոնավիրուսային հիվանդության 11 նոր դեպք է գրանցվել: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 115 վարակակիր:

Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունից հայտնում են, որ բժիշկները 19 հիվանդի վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր, 57-ինը՝ ծանր, այդ թվում երիտասարդ տարիքի անձինք: Թեթև ձևերը բուժում են ստանում ամբուլատոր պայմաններում։

2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 22999 քաղաքացու հետազոտություն, որից 3899-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։

Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը կրկին հորդորում է հետևել ցուցումներին՝ նոր բռնկումներից խուսափելու և օր առաջ կորոնավիրուսային վարակը հաղթահարելու:

Նմանատիպ նյութեր