16-ամյա հայ բազկամարտիկն արծաթե մեդալ է նվաճել Աշխարհի առաջնությունում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բուխարեստում ընթացող բազկամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Արման Մրտեյանը փոքր արծաթե մեդալ է նվաճել 60 կգ քաշայինների պայքարում՝ ձախ ձեռքով մրցումում: Վաղը՝ նոյեմբերի 28-ին, Արմանն ուժերը կչափի նաև աջ ձեռքով:
Նախքան մեդալի համար պայքարը՝ Մրտեյանը տպավորիչ հաղթանակ է տարել թուրք մարզիկի նկատմամբ, հայտնում է Armsport.am-ը: