Ռուսաստանում կորոնավիրուսի 33 946 նոր դեպք է հաստատվել
Ռուսաստանում վերջին 1 օրում հստատվել է Քովիդ-19-ի 33 հազար 946 նոր դեպք։ Այդ մասին հայտնում է MK.ru կայքը՝ հղում անելով ՌԴ առողջապահության նախարարությանը։
Արձանագրվել է 1239 մահ, առոջղացել՝ 36 հազար 494 հիվանդ։
Առավել շատ դեպքերը հաստատվել են Մոսկվայում (3430), Սամկտ Պետերբուրգում՝ (1879) և Մերձմոսկվայում (1867):
Մինչ օրս ՌԴ-ում վիրուսով վարակվել է 9 մլն 536 հազար 825 մարդ, մահացել է 271 հազար 53-ը, առողջացել՝ 8 մլն 237 հազար 465-ը;