5332 դիտում
16:07 30-05-2020
Ռուսաստանում 1 օրում հաստատվել է կորոնավիրուսի 8952 նոր դեպք
Վերջին 24 ժամվա ընթացքում Ռուսաստանում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվն աճել է 8952-ով, 181 մարդ մահացել է, 8212-ը դուրս է գրվել հիվանդանոցներից։
Ինչպես հաղորդում է Ria Novosti-н, այս մասին լրագրողներին հայտնել են վարակի տարածման դեմ պայքարի օպերատիվ շտաբից:
Ընդ որում, վարակվածներից 3747-ը (41,9 տոկոս) կլինիկական դրսևորումներ չունեն։ Նոր դեպքեր են գրանցվել 83 մարզում։ Կորոնավիրուսով վարակման ամենաշատ դեպքերը գրանցվել են Մոսկվայում՝ 2367 հոգի։ Մերձմոսկվայում հայտնաբերել են 735 վարակակիր, Սանկտ Պետերբուրգում՝ 365, Նիժնի Նովգորոդի մարզում՝ 289, Սվերդլովսկի մարզում՝ 261, Խանտի Մանսիյսկի ինքնավար մարզում՝ 167:
Համաճարակի սկզբից վարակվածների ընդհանուր թիվը հասել է 396 575-ի, մահացել է 4555 պացիենտ, բուժվել՝ 167 469 հոգի։
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ երկիրն արդեն անցել է կորոնավիրուսի գագաթնակետը։ Շատ շրջաններում սկսում են աստիճանաբար հանել համաճարակի պատճառով մտցված սահմանափակումները։
Մոսկվայում ինքնամեկուսացման և անցագրերի ռեժիմը երկարաձգել են մինչև հունիսի 14-ը։
Նմանատիպ նյութեր
2546 դիտում
16:49 22-01-2022
Ռուսաստանում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 57 212 նոր դեպք
2153 դիտում
15:29 20-09-2021
Ռուսաստանում 1 օրում հաստատվել է COVID-19-ի 19744 դեպք, մահացել է 778 մարդ
1590 դիտում
15:49 27-11-2021
Ռուսաստանում կորոնավիրուսի 33 946 նոր դեպք է հաստատվել
Այս բաժնից
961 դիտում
21:21 04-05-2024
Ռուսաստանը հետախուզում է հայտարարել Պորոշենկոյի նկատմամբ
670 դիտում
17:38 04-05-2024
ՌԴ ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել Զելենսկու նկատմամբ
520 դիտում
15:43 04-05-2024
Վերահաստատել եմ ԵՄ աջակցությունը վրացիներին, որոնք առաջնահերթություն են տալիս երկրի եվրոպական ապագային. Միշել