211652_close_icon
views-count1077 դիտում article-date 22:37 26-11-2021

Ստորագրվել է տնտեսական համագործակցության հարցերով հայ-բելառուսական միջկառավարական համատեղ հանձնաժողովի 15-րդ նիստի արձանագրությունը

Առևտրի ավելացման և արդյունաբերության զարգացման հարցերում Հայաստանի ու Բելառուսի հետաքրքրությունները համընկնում են։
Պետք է ընդգծեմ երկու կարևոր գործողություն, որ պետք է իրականացնենք երկկողմ տնտեսական հարաբերությունների ակտիվացման համար՝ մեր երկրների կոոպերատիվ կապերի ամրապնդում և համատեղ ձեռնարկությունների հիմնում։ Այստեղ կան համագործակցության լայն հնարավորություններ, որոնց շուրջ կտարվեն ակտիվ աշխատանքներ։ Այդ մասին գրել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։

«Այսօր Մինսկում իմ գործընկեր, Բելառուսի անտառային տնտեսության նախարար Վիտալի Դրոժժանի հետ ստորագրեցինք տնտեսական համագործակցության հարցերով հայ-բելառուսական միջկառավարական համատեղ հանձնաժողովի 15-րդ նիստի արձանագրությունը, որով ամրագրված են այս և մի շարք այլ կարևոր ուղղություններ, որոնցով պետք է առաջնորդվենք առաջիկայում»,- գրել է Քերոբյանը։

Նմանատիպ նյութեր