211652_close_icon
views-count1849 դիտում article-date 18:02 26-11-2021

Վարանդայի շրջանից հայտնաբերվել է մեկ աճյուն

Ռազմական գործողությունների ընթացքում զոհված և մինչ օրս անհետ կորած համարվող զինծառայողների և քաղաքացիական անձանց աճյունների որոնողական աշխատանքներն այսօր փրկարարական մեկ ջոկատով իրականացրել են Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում:

Արցախի ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից  հայտնում են, որ հայտնաբերվել և տարհանվել է ևս մեկ աճյուն: Նրա ինքնությունը կհաստատվի դատաբժշկական փորձաքննությունից հետո:

Այսպիսով, 2020 թվականի նոյեմբերի 13-ից առ այսօր տարհանվել է ընդհանուր 1702 աճյուն:

Որոնողական աշխատանքների առաջիկա ուղղությունների և արդյունքների մասին ԱԻ պետական ծառայությունը կհրապարակի հավելյալ տեղեկություն:

Նմանատիպ նյութեր