Մխիթարյանը պարզապես հիանալի հանդիպում անցկացրեց. Ժոզե Մոուրինյո
«Ռոմայի» գլխավոր մարզիչ Ժոզե Մուորինյոն մեկնաբանել է Ա Սերիայի 13-րդ տուրում «Ջենոայի» հետ խաղը (2:0):
«Դժվար հանդիպում էր, սակայն մենք առավելություն ունեինք: Ուղղահայաց խաղը միշտ չէր, որ ստացվում էր: Խաղի թելը մեր ձեռքում էր: Թույլ չէինք տալիս, որպեսզի «Ջենոան» հակագրոհի:
Մխիթարյանը պարզապես հիանալի հանդիպում անցկացրեց:
Պետք է առանձնացնեմ նաև Աֆենա-Գյանի խաղը: Նրա խաղադաշտ մտնելով թիմը սկսում է ավելի դինամիկ խաղալ: Նա իր էներգիայով և հզորությամբ, մեծ գլխացավանք է դառնում մրցակիցների համար»,- պորտուգալացու խոսքերն է մեջբերում Armsport.am-ը:
Մխիթարյանն այս խաղում դարձել էր գոլային փոխանցման հեղինակ։