Ժոզե Մոուրինյո. Մենք հիանալի խաղացող ձեռք բերեցինք
«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն մեկնաբանել է Ռոմելու Լուկակուի տեղափոխությունը «Էվերթոնից»:
«Ռոմելուն հիանալի է տեղավորվում «Մանչեսթեր Յունայթեդի» խաղում: Նա մեծ անհատականություն է և հզոր խաղացող: Դա բնական է, որ նա իր կարիերայի ընթացքում ցանկանում է արգանալ ամենամեծ ակումբում:
Նա շատ լավ լրացում կլինի մեր կազմին: Անհամբերությամբ սպասում եմ նրա հետ աշխատանքին», ասել է Մոուրինյոն:
Նշենք, որ Լուկակուն 2012-ին հեռացել էր «Չելսիից», երբ այն մարզում էր Մոուրինյոն: Պորտուգալացին պնդել էր, որ հեռանալիս Լուկակուի տրանսֆերում ետգնման հնարավորություն չլինի, քանի որ չէր հավատում, որ բելգիացին թոփ-ֆուտբոլիստ կդառնա: