211652_close_icon
views-count47796 դիտում article-date 18:05 22-11-2021

Ավտովթար՝ Երևանում. բախվել են Mercedes Տ550-ն ու Toyota Camry-ն, օպերատիվ են գործել Երևանի գնդի պարեկները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ նոյեմբերի 22-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16։00-ի սահմաններոմ Արամ Խաչատրյան-Վաղարշյան փողոցների խաչմերուկում բախվել են 31-ամյա Արման Թովմասյանի վարած Mercedes Տ550 մակնիշի և 23-ամյա Սամվել Գևորգյանի վարած Toyօta Camry մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով  ավտոմեքենաները հայտնվել են հետիոտնային գծերի վրա և ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար, տուժածներ չկան։

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևան գնդի 2-րդ գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Նիկողոսյանի գլխավորությամբ։

Տեղում ծառայություն կատարող նույն գումարտակի 2-րդ դասակի պարեկներ Ռազմիկ Զարգարյանի և Տիգրան Խուրշուդյանի օպերատիվ գործողությունների արդյունքում հնարավոր եղավ կարճ ժամանակում նշված հատվածում խցանված երթևեկությունը կարգի բերել։ 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 64+
64+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր