211652_close_icon
views-count37131 դիտում article-date 14:40 18-11-2021

Ավտովթար Արմավիրի մարզում գազալցակայանի մոտ բախվել են BMW-ն ու 07-ը. կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ՝ նոյեմբերի 17-ին, ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 18:50-ի սահմաններում Գեղակերտ գյուղում՝ գազալցակայանի դիմաց, բախվել են Արմավիրի մարզի բնակիչներ, 39-ամյա  Արման Սրապիոնյանի վարած BMW մակնիշի և 35-ամյա  Աշոտ Հակոբյանի վարած ВАЗ 2107  մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով  07-ի վարորդը բժշկական հետազոտման նպատակով տեղափոխվել է «Վաղարշապատ» բժշկական կենտրոն:

Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության  2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գրիգոր Պողոսյանի, դասակի հրամանատար  Մառլեն Սարգսյանի գլխավորությամբ:

Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի հետաքննիչ  Գարիկ Հովհաննիսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Լուսանկարները՝   Գևորգ Ղազարյանի
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 0+
0+

Նմանատիպ նյութեր