Ադրբեջանական համարներից, օգտահաշիվներից զանգերն ու հաղորդագրություններն անտեսել. Հայկական միասնական տեղեկատվական կենտրոն
Հայաստանյան հեռախոսային օպերատորների բաժանորդներին հնարավոր է զանգեր կատարվեն և հաղորդագրություններ ուղարկվեն ադրբեջանական համարներից ու համացանցային օգտահաշիվներից։ Այս մասին հայտարարություն է տարածել Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը:
«Հորդորում ենք անտեսել նման հաղորդագրությունները և զանգերը, քանի որ դրանք նպատակ ունեն խուճապ տարածել բնակչության շրջանում»,- նշված է հաղորդագրությունում։