1835 դիտում
22:09 16-11-2021
ՀՀ ԳԱԱ-ում՝ նվիրված «Կովկասի հայոց բարեգործական ընկերության» հիմնադրման 140-ամյակին նվիրված միջազգային գիտաժողով է տեղի ունեցել
Ս.թ. նոյեմբերի 16-ին ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի պատմության ինստիտուտում տեղի ունեցավ «Բարեգործությունը հայոց մեջ» միջազգային գիտաժողովը՝ նվիրված «Կովկասի հայոց բարեգործական ընկերության» հիմնադրման 140-ամյակին:
Գիտաժողովի մասնակիցներին ողջունեց ՀՀ ԳԱԱ հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս քարտուղար, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Յուրի Սուվարյանը: Շեշտելով հայ ժողովրդի համար դժվարին ժամանակներում բարեգործական գործունեության կարևորությունը՝ Յուրի Սուվարյանն ասաց. «Հայոց բարեգործական սովորույթը վաղուց է արմատավորվել և առաջին հերթին այն պատճառով, որ մենք չենք ունեցել պետականություն: Հայ մտավորականության, հայ մշակույթի զարգացման գործը առաջ է մղվել բարեգործության արդյունքում: 140 տարի առաջ Թիֆլիսում ստեղծվեց Կովկասի հայոց բարեգործական ընկերությունը, և դա պատահական չէր, որովհետև այդ ժամանակ Թիֆլիսում բնակչության 70 տոկոսը հայեր էին: Հայոց առաջին բարեգործական ընկերության ակունքներում կանգնած են եղել մեր շատ ականավոր գործիչներ, որոնք ուղղորդել են բարեգործական ընկերության գործունեությունը: Ընկերությունը գործել է մինչև 1921 թ-ը: Այդ ժամանակ ընկերության ամբողջ գույքը վարչության որոշմամբ հանձնվեց նորաստեղծ Հայաստանի կառավարությանը:
Բարեգործական այդ գործունեությունը միայն պատմական փաստ չէ, այն նաև դաս է այսօրվա սերնդին՝ իմանալու համար, որ առաջին հերթին պետությունը պետք է զբաղվի մշակութային, գիտական գործունեության հովանավորմամբ, մարդկանց սոցիալական խնդիրների լուծմամբ: Սա պետք է դաստիարակի վարքագիծ բոլոր ապրող մարդկանց մոտ մշակույթի, գիտության նկատմամբ, վարքագիծ, որը կարող է նպաստել այդ ոլորտների զարգացմանը», - ասաց Յուրի Սուվարյանը:
ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Աշոտ Մելքոնյանը նշեց, որ առանց բարեգործության, հատկապես 19-րդ դարի վերջին և 20-րդ դարի առաջին տասնամյակներին, երբ վայրիվերումների դաժան դարաշրջան էր, հայ ժողովուրդը շատ ավելի մեծ կորուստներ էր ունենալու: «Բազմաթիվ անգամներ տեղի են ունեցել սովահարություններ Հայաստանի տարբեր շրջաններում, երբ չկար պետականություն: Հայ ժողովրդի օժանդակության ծանրագույն բեռը իր վրա էր փորձում վերցնել Հայաստանյաց առաքելական եկեղեցին: 1889 թ-ին տեղի ունեցավ Վանի հայտնի սովը, որը, իմ խորին համոզմամբ, արագորեն խթանեց բարեգործության գործընթացը մեզանում», - ասաց Աշոտ Մելքոնյանը: Ըստ նրա՝ բարեգործական կազմակերպությունների առանձնահատկությունը նրանում էր, որ զուգահեռ դրանք զբաղվում էին նաև քաղաքական գործունեությամբ:
ՀՀ ԳԱԱ Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի տնօրեն Վարդան Դևրիկյանն էլ նշեց. «Որքան էլ բարեգործությունը վեհ հասկացություն է, մաղթենք, որ մեր երկիրը հասնի այն մակարդակի, երբ հնարավորինս կնվազեցվի բարեգործությունը, և այն կմնա որպես մարդկային գթասիրության օրինակ»:
Գիտաժողովի ընթացքում նախատեսվում են երկու տասնյակից ավելի զեկուցումներ՝ նվիրված տարբեր ժամանակներում և տարբեր բնակավայրերում հայության բարեգործական գործունեության հոգևոր և բարոյական հիմունքներին, կրթական և մարդասիրական ընկերությունների գործունեությանը, հայ անվանի գործիչների մասնակցությանը բարեգործության կազմակերպմանը, արևմտահայ գաղթականությանը, որբախնամ գործունեության պատմությանը Առաջին աշխարհամարտի տարիներին:
Զեկուցումները կներկայացնեն ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի, Հրաչյա Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի, Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի, Երևանի պետական համալսարանի, Ռուսաստանի Դաշնության, Պյատիգորսկի պետական համալսարանի և Սարատովի պետական համալսարանի գիտաշխատողները:
16.11.2021 թ.

Նմանատիպ նյութեր
1968 դիտում
15:42 22-11-2016
Տեղի է ունեցել միջազգային գիտաժողով՝ նվիրված Սանահինի համալսարանի հիմնադրման 1050-ամյակին
1619 դիտում
12:06 08-07-2020
ԳԱԱ-ում անցկացվել է Հայոց Նահապետ Ղևոնդ Ալիշանի ծննդյան 200-ամյակին նվիրված առցանց գիտաժողով
1470 դիտում
22:26 07-02-2019
Բազմավաստակ գիտնական Աշոտ Ասլանյանի 100-ամյակին նվիրված գիտաժողով է մեկնարկել ՀՀ ԳԱԱ-ում
Այս բաժնից
853 դիտում
10:50 04-12-2024
Հրապարակվել է Ամուլսարի գործով 2015թ-ից ի վեր ընթացող դատական գործի վճիռը
757 դիտում
10:07 04-12-2024
Փաշինյանը հայտնել է, թե ովքեր կմասնակցեն Գյումրիի քաղաքապետի նախնական ընտրություններին