211652_close_icon
views-count57274 դիտում article-date 13:17 16-11-2021

Ինքնասպանություն Արարատի մարզում. անասնագոմում հայտնաբերվել է 37-ամյա տղամարդու կախված դի, գրպանում էլ եղել է երկտող

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության ավագ քննիչ Սագսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում երեկ՝ նոյեմբերի 15-ին, Արարատի մարզում տեղի ունեցած ինքնասպանության  դեպքի փաստով:

Ինչպես  հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ օրը՝ ժամը  05:15-ի սահմաններում   ոստիկանության  Արարատի բաժին ահազանգ է ստացվել, որ  բաժնի  տարածքի սպասարկվող գյուղերից մեկում անասնագոմի գերանից  հակի թելով տղամարդու դի կա կախված:

Նշված հասցե է ժամանել ոստիկանության Արարատի բաժնի օպերատիվ խումբը՝ քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազորի  և ավագ քննիչ Սարգսյանի գլխավորությամբ:

Դատաբժշկի  նախնական եզկակացության համաձայն, դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել:

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը նշված գյուղի բնակիչ, 37-ամյա Էդգար Գ.-ն էր:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նրա գրպանում հայտնաբերվել է երկտող, որում գրված է եղել՝ «Գնում եմ երկինք, ոչ ոքի չմեղադրել»:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 
 

Նմանատիպ նյութեր