211652_close_icon

Թեհրանում կհանդիպեն Իրանի և Թուրքիայի ԱԳ նախարարները

views-count1577 դիտում article-date 17:18 14-11-2021
Tert.am-ը գրում է. Ըստ որոշ տեղեկությունների՝ Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն երկուշաբթի Թեհրանում կհանդիպի իր իրանցի գործընկեր Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի հետ, հայտնում է Mehr գործակալությունը։

Սա կլինի Չավուշօղլուի առաջին այցը Թեհրան այն բանից հետո, երբ Ամիր Աբդոլլահիանն Իրանի արտաքին գործերի նախարար է նշանակվել։

Լիբանանյան լրատվամիջոցներն ավելի վաղ հայտնել էին, որ Թուրքիայի արտգործնախարարը Թեհրան այցելելուց հետո հաջորդ շաբաթ կմեկնի Բեյրութ։

Նմանատիպ նյութեր