211652_close_icon
views-count12418 դիտում article-date 13:48 14-11-2021

Զովունիում «Անի կաթ» ՍՊԸ-ի վարորդ-առաքիչը BMW-ով բախվել է էլեկտրասյանը. կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ նոյեմբերի 14-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը  06:30-ի սահմաններում Զովունի գյուղի բնակիչ, 22-ամյա  Թորգոմ Մանուկյանը իր վարած BMW մակնիշի ավտոմեքենայով Զովունի գյուղի 1-ին փողոցում դուրս է  եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել էլեկտրասյանը:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ուղևոր, Զովունի գյուղի բնակիչ, 18-ամյա Արման Հարությունյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն:

Դեպք վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանտար Արթուր Պետրոսյանի,  դասակի հրամանատար  Տիգրան Քոթանջյանի գլխավորությամբ:

Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ  Կառլեն Բաղյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

 Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդ Թ. Մանուկյանը աշխատում է  «Անի կաթ» ՍՊԸ-ում՝ որպես վարորդ-առաքիչ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Լուսանկարները՝  Կարեն Գրիգորյանի
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 23+
23+

Նմանատիպ նյութեր