211652_close_icon
views-count1614 դիտում article-date 21:27 13-11-2021

Եվրոպայի առաջնություն. Խորվաթիա Մ-19 - Հայաստան Մ-19՝ 2։0

Նոյեմբերի 13-ին՝ խորվաթական Կարլովաց քաղաքում, կայացավ ՈՒԵՖԱ Եվրոպայի Մ-19 առաջնության որակավորման 11-րդ խմբի երկրորդ մրցափուլի Խորվաթիա - Հայաստան հանդիպումը։ Հայաստանի Մ-19 հավաքականը զիջեց մրցակցին 0։2 հաշվով։

Խորվաթիա Մ-19 - Հայաստան Մ-19՝  2։0 (2:0)

Կարլովաց, Բրանկո Չավլովիչ Չավլեկ մարզադաշտ

Մրցավար՝ Անտոնիո Կարվալյո Նոբլե (Պորտուգալիա)

Գոլերը՝ Սպելյակ, 19, Իվանովիչ, 27

Հայաստանի Մ-19 հավաքականը հանդես եկավ հետևյալ կազմով․

12․ Ռաֆայել Մանասյան, 4․ Ստյոպա Մկրտչյան (ա), 6․ Գոռ Առաքելյան, 9․ Համլետ Մինասյան (16․ Տիգրան Յաղմուրյան, 74), 10․ Արթուր Սերոբյան (13․ Տիգրան Սարգսյան, 65), 11․ Սպարտակ Հայրապետյան (14․ Հարություն Ասատրյան, 86), 17․ Ռուբեն Աբրահամյան, 18․ Համլետ Սարգսյան, 19․ Նարեկ Մանուկյան (21․ Էդգար Փիլոյան, 46), 20․ Միսակ Հակոբյան (7․ Լևոն Վարդանյան, 46), 22․ Յուրի Մարտիրոսյան։

Պահեստայիններ․ 1․ Անդրանիկ Մարտիրոսյան, 3․ Հովհաննես Գևորգյան, 5․ Էրիկ Սիմոնյան։

Գլխավոր մարզիչ՝ Վարազդատ Ավետիսյան

Զուգահեռաբար ընթացող խաղում Շոտլանդիայի Մ-19 հավաքականը 3։0 հաշվով հաղթեց Ջիբրալթարի հասակակիցներին։

Որակավորման խմբային փուլի վերջին մրցափուլում նոյեմբերի 16-ին Հայաստանի Մ-19 հավաքականը կմրցի Ջիբրալթարի ընտրանու դեմ։

Նմանատիպ նյութեր