10181 դիտում
10:40 13-11-2021
Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են Dodge-ն ու ՎԱԶ 2108-ը օպերատիվ են գործել բժիշկները, փրկարարներն ու Երևանի գնդի պարեկները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երեկ՝ նոյեմբերի 12-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 23։00-ի սահմաններում Աճառյան-Ծարավ Աղբյուր փողոցների խաչմերուկում բախվել են 23-ամյա Նորիկ Շ-ի վարած ՎԱԶ 2108 մակնիշի և 45-ամյա Նառա Հ-ի վարած Dodge մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան, իսկ «08»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել երկաթե էլեկտրասյանը։
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Երևանի թիվ 11 հրշեջ փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ։
Օպերատիվորեն ժամանել են նաև Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ովքեր տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել վարորդներին և ուղևորներին, սակայն վերջիններս հրաժարվել են հիվանդանոց մեկնելուց՝ հայտնելով, որ իրենց ավ են զգում։
Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 4-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ վաշտի հրամանատար Հովհաննես Մանուկյանի, պարեկներ Դավիթ Հակոբյանի և Վոլոդյա Մեսրոպյանի գլխավորությամբ։
Փաստի առթիվ պարեկային ծառայությունում նյութեր են նախապատրաստվում։
Օպերատիվորեն ժամանել են նաև ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Յուրա Գաբրիելյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 24+
24+