3739 դիտում
10:25 13-11-2021
Դպրոցներում էլեկտրոնային ուսուցման համակարգ կներդրվի. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Առարկայական ուսուցչի խնդիր ունեցող դպրոցներում որակյալ կրթության կազմակերպման նպատակով կներդվի էլեկտրոնային ուսուցման համակարգ: Խոսքը մենթոր դպրոցների մասին է: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունն այս մասին որոշման նախագիծը շրջանառության մեջ է դրել: Այսինքն՝ կիրականացվի հեռավար էլեկտրոնային դասավանդում այն երեխաների համար, որոնք ապրում են հեռավոր կամ սահմանամերձ գյուղերում, քաղաքներում եւ չունեն տվյալ առարկաները դասավանդող ուսուցիչներ։
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ տարեկան գրանցվում է ուսուցիչների 600-700 թափուր տեղ, որոնք չեն համալրվում կամ համալրվում են զգալի դժվարությամբ։ Ընդ որում, խոսքը ոչ միայն գյուղական դպրոցների մասին է. քաղաքային ուսուցիչ գտնելու դժվարության մասին են խոսում նաև երեւանյան դպրոցների տնօրենները։ Տեղեկացնենք, որ 18 մենթոր դպրոցների ուսուցիչներ արդեն սեպտեմբերից էլեկտրոնային դասեր են վարում այն դպրոցների երեխաների համար, որոնցում առկա է առարկայական մասնագետների պակաս:
Ի դեպ, մենթոր դպրոցների ցանկում, որոնք, համագործակցելով իրենց կցագրված դպրոցներին, իրականացնելու են էլեկտրոնային դասեր, ներառված են դպրոցներ Երեւանից, Կոտայքի, Արարատի, Գեղարքունիքի, Լոռու, Շիրակի, Սյունիքի մարզերից»։
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր
5644 դիտում
21:47 27-02-2022
Համատիրությունների աշխատանքի համար Երևանում կներդրվի կառավարման էլեկտրոնային համակարգ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
1058 դիտում
14:04 16-01-2023
Երեւանի պոլիկլինիկաներում կներդրվի հերթագրման էլեկտրոնային համակարգ. Գործընթացը մեկնարկել է
Այս բաժնից
877 դիտում
09:00 12-12-2024
Հերթը հասավ արվեստի դպրոցների՞ն. «Փաստ»
3223 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2239 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը