5008 դիտում
23:37 12-11-2021
«Իրենք մեզանից հողային պահանջներ ունեն, որոնցով ՀՀ-ի եւ հայ ժողովրդի վիճակը կդառնա անկանխատեսելի»․ քաղաքագետ. aravot.am
«3+3» ձեւաչափը, որին ցանկանում է Թուրքիան հասնել, միայն մեկ նպատակ ունի՝ տարածաշրջանում Թուրքիայի հզոր գործոն դառնալը եւ խոշոր պետությունների հետ քաղաքական առեւտրի ավելի լավ իրականացումը»,-ԳԱԱ պատմության ինստիտուտում այսօր «Հայաստանի ժողովրդական շարժում» հ/կ-ի կազմակերպած՝ «Հայաստան-Թուրքիա․ հայացք ներսից» գիտաժողովի ժամանակ Aravot.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ, արեւելագետ Վազգեն Պետրոսյանը՝ անդրադառնալով Թուրքիայի նախագահի՝ տարածաշրջանում վեց երկրների մասնակցությամբ հարթակի ձեւավորման առաջարկին։
Ինչ վերաբերում է ՀՀ-ի հետ հարաբերությունների կարգավորման պատրաստակամության մասին Թուրքիայի նախագահի եւ ԱԳ նախարարի վերջին հայտարարություններին՝ Վազգեն Պետրոսյանը շեշտեց, որ Թուրքիան միշտ էլ երեք նախապայման է ունեցել՝ ՀՀ-ի կողմից իր տարածքային ամբողջականության ճանաչում, հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումից հրաժարում եւ Արցախի հարցում զիջումներ Ադրբեջանին․ «Ներկայում 4-րդն է ավելացել՝ «Զանգեզուրի միջանցքը» տրամադրելը։ Այսինքն, իրենք մեզանից հողային պահանջներ ունեն, որոնցով ՀՀ-ի եւ հայ ժողովրդի վիճակը կդառնա անկանխատեսելի»։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
451 դիտում
15:56 29-11-2024
ՀՀ քաղաքացիության ձեռքբերումը որևէ կերպ չի անդրադառնում Արցախ վերադարձի իրավունքի վրա. ՆԳ փոխնախարար
592 դիտում
15:22 29-11-2024
Մոսկվային տարածաշրջանից դուրս մղելու Արևմուտքի գիծը Հայաստանի համար նոր խնդիրների է հանգեցրել. ՌԴ ԱԳՆ