211652_close_icon

ՀՀ գործող իշխանություները պարզապես հիմա ցույց են տալիս աշխարհին, որ իրենք ունեն այլ դիրքորոշում. քաղաքագետ. news.am

views-count1405 դիտում article-date 22:37 28-02-2024
ՀՀ գործող իշխանություները պարզապես հիմա ցույց են տալիս աշխարհին, որ իրենք ունեն այլ դիրքորոշում: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց քաղաքագետ Թեւան Պողոսյանը՝ անդրադառնալով իշխանության ներկայացուցիչների հակառուսական հայտարարություններին:

«Փորձում են այսօրվա դրությամբ ցույց տան, որ իրենք ունեն արեւմտյան դիրքորոշում: Բայց դրա հետ միասին, չզարմանաք, որ դա կարող է շատ լավ պայմանավորված խաղ լինել հենց նույն Հյուսիսի կողմից թելադրված, դե ասեք էլի, բայց ասելն ու անելը տարբեր բաներ է: Ասեք, որ սառեցրել եք, մի քանի վարժությունների էլ չեք գա, 2 նիստի էլ չի գա: Լուկաշենկոն լավ ձեւակերպել է՝ Հայաստանը, որ ՀԱՊԿ-ում չլինի, ՀԱՊԿժը չի քանդվի: Այսօր դա կարող է օգտագործվի ի նպաստ նրան, որ ռուսական քաղաքականությունը այս պարագայում, որ փորձեն այս տարածաշրջանում այդպես պահել, որ արեւմտյան կողմերին թվա, որ իրենք գտել են այլ գործընկեր եւ այստեղ փորձեն իրենց հետ աշխատել»,- ասաց քաղաքագետը:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում 

Նմանատիպ նյութեր