211652_close_icon
views-count906 դիտում article-date 19:35 10-11-2021

Հայ մրցավարները և տեսուչները նոր նշանակումներ են ստացել Եվրոպայում

Հայ մրցավարները և տեսուչները նոյեմբերին նոր նշանակումներ են ստացել Եվրոպայում: 

 Հենրիկ Նալբանդյանի գլխավորած մրցավարական անձնակազմը  կսպասարկի Եվրոպայի մինչև 21 տարեկանների առաջնության՝ նոյեմբերի 11-ին կայանալիք Սան Մարինո - Իսրայել հանդիպումը:

ՀՖՖ մրցավարների տեսուչ Կարեն Նալբանդյանը նշանակվել է Աշխարհի 2022 թ. առաջնության ընտրական փուլի՝ նոյեմբերի 11-ին կայանալիք Ռուսաստան-Կիպրոս հանդիպման մրցավարների տեսուչ:

ՀՖՖ մրցավարների տեսուչ Գևորգ Հովհաննիսյանը նշանակվել է Եվրոպայի մինչև 21 տարեկանների առաջնության՝ նոյեմբերի 12-ին կայանալիք Շվեյցարիա - Մոլդովա հանդիպման մրցավարների տեսուչ:

Աշոտ Ղալթախչյանի գլխավորած մրցավարական անձնակազմը կսպասարկ Եվրոպայի մինչև 21 տարեկանների առաջնության՝ նոյեմբերի 16-ին կայանալիք Լիխտենշտեյն - Բելառուս հանդիպումը:

Նմանատիպ նյութեր