211652_close_icon
views-count5140 դիտում article-date 13:02 10-11-2021

ՀՀ մի շարք մարզերում ձյան առատ տեղումներ են սպասվում օդի ջերմաստիճանը վաղը ցերեկը կնվազի 10-12 աստիճանով.

Ուշադրություն
Նոյեմբերի 10-ին երեկոյան ժամերից և նոյեմբերի 11-ին Սկանդինավիայի շրջաններից արկտիկական ցուրտ մթնոլորտային ճակատի ներխուժմամբ պայմանավորված, հանրապետության տարածքի մեծ մասում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային գոտիներում ձյան տեսքով։

Մասնավորապես ձյան առատ տեղումներ են սպասվում Կոտայքում, Գեղարքունիքում , Վայոց Ձորի և Սյունիքի լեռնային և նախալեռնային գոտիներում։

Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 11-ի ցերեկը բոլոր մարզերում կնվազի 10-12 աստիճանով։

Հանրապետության տարածքում`
Նոյեմբերի 10-ի երեկոյան ժամերից, 11-ին` շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային  և նախալեռնային շրջաններում ձյան տեսքով:

Նոյեմբերի 12-15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հյուսիս-արևմտյան 2-5մ/վրկ, 10-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում 15-20մ/վրկ:

Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 11-ի  ցերեկը կնվազի 10-12, 12-13-ի գիշերը` 5-6 աստիճանով:  


 Երևան քաղաքում՝ 

Նոյեմբերի 10-ի երեկոյան ժամերից, 11-ին սպասվում են տեղումներ:
Նոյեմբերի 12-15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ 

Նմանատիպ նյութեր