1865 դիտում
10:01 10-11-2021
Ադրբեջանը գործում է Արցախի շուրջ ձևավորված ստատուս-քվոյի դեմ․ «Հայաստանի Հանրապետություն»
«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է․ «Նախօրեին Արցախի Հանրապետության Շուշի քաղաքի մուտքի մոտակա խաչմերուկի հարեւանությամբ ջրամատակարարման խողովակների վրա շինարարական աշխատանքներ իրականացնող քաղաքացիական անձանց ուղղությամբ արձակված կրակոցներն առաջին հերթին այնտեղ Արցախի ժողովրդի դեմ ագրեսիայի հերթական փուլի ավարտը տոնող Իլհամ Ալիեւի եւ Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարի պատասխանն էին Ռուսաստանին:
Դեպքից ընդամենը երեք օր առաջ ՌԴ ԱԳՆ-ն տարածել էր Սերգեյ Լավրովի ուղերձը, որում ասվում էր, թե եռակողմ հայտարարության ընդունումից մեկ տարի անց կարելի է միանշանակ հերքել սոցիալական ցանցերում տեղեկատվական լցոնումներն այն մասին, որ Ռուսաստանի խաղաղապահ ջանքերն ուղղված են, իբր, Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանին հանձնելուն եւ Հայաստանը պրոտեկտորատի վերածելուն։
Այնպես չէ, որ հայկական կողմին բավարարում է Արցախի Հանրապետության ներկայիս տարածքների օկուպացված վիճակը, բայց այստեղ խնդիր է դրված հարգել ՌԴ-ի` հրադադարի պահպանման երաշխավորի եւ խաղաղարարի ջանքերը»։
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր
5325 դիտում
18:39 30-06-2016
Դավիթ Բաբայան. Անհրաժեշտ է, որ Ադրբեջանը փոխի իր գաղափարախոսության ստատուս քվոն. Tert.am