Կրիշտիանու Ռոնալդուն մտածում է «Մանչեսթեր Յունայթեդից» հեռանալու մասին։
«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն մտածում է ակումբից հեռանալու մասին։
Եթե անգլիական ակումբն այս մրցաշրջանի ավարտին դուրս չգա Չեմպիոնների լիգա, պորտուգալացի ֆուտբոլիստը, ամենայն հավանականությամբ, նոր թիմ կփնտրի, հայտնում է Armsport.am-ը:
36-ամյա Ռոնալդուն չի ցանկանում իր կարիերայի վերջին տարիներն անցկացնել Եվրոպայի լիգայում։
11 տուրից հետո «Մանչեսթեր Յունայթեդը» 17 միավորով 6-րդն է Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակում։