Պոգբան թիմակիցներին հայտնել է «Մանչեսթեր Յունայթեդից» հեռանալու ցանկության մասին
«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Պոլ Պոգբան ամռանը մտադիր է հեռանալ ակումբից: 26-ամյա ֆրանսիացին թիմակիցներին հայտնել է հեռանալու ցանկության մասին:
Պոգբայի պայմանագիրը գործում է ևս երկու տարի, և մանչեսթերյան ակումբն առայժմ քայլեր չի ձեռնարկել այն երկարաձգելու համար:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Պոգբան պահանջել է բարձրացնել աշխատավարձը՝ եթե «Մանչեսթեր Յունայթեդը» չհայտնվի Չեմպիոնների լիգայում:
Աշխարհի չեմպիոնով հետաքրքրված է «Ռեալը», սակայն խաղացողի բարձր աշխատավարձը (տարեկան 17 մլն եվրո) և մադրիդցիները ղեկավարության լարված հարաբերությունները Պոգբայի գործակալ Մինո Ռայոլայի հետ կարող են խանգարել տրանսֆերին:
Բացի այդ, Պոգբային ցանկանում է ձեռք բերել ՊՍԺ-ն: