211652_close_icon
views-count51138 դիտում article-date 11:42 09-11-2021

Արտակարգ դեպք Սյունիքի մարզում․ ծեծկռտուք Կապանում․ կա վիրավոր․ բերման են ենթարկվել ՌԴ​ քաղաքացիներ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ, նոյեմբերի 8-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 01։35-ի սահմաններում ՀՀ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել անհայտ քաղաքացու կողմից, ով հայտնել է, որ Կապան քաղաքի Ձորք թաղամասի գազալցակայանի մոտ ազգությամբ ռուս  քաղաքացիները վիճաբանում են գազալցակայանի աշխատակիցների հետ։ 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկությունը փոխանցվել է ոստիկանության Կապանի բաժին, որտեղից ժամանել են ոստիկանության Կապանի բաժնի օպերատիվ խումբը, բաժնի պետի տեղակալի գլխավորությամբ։ 

Ոստիկանները պարզել են, որ նուն օրը, ժամը 01։30-ի սահմաններում Կապան համայնքի Ճակատեն բնակավայրում շինարարություն իրականացնող Ռուսաստանի դաշնության քաղաքացիներ՝ 41-ամյա Եվգենի Գալանովը, 41-ամյա Եվգենի Դյանովը և 50-ամյա  Պյոտր Գորբուլյակը մտել են նշված թաղամասի 1/3 հասցեում գործող «Սմարթ» ՍՊԸ-սուպերմակետ, վիճաբանել են սուպերմարկետի աշխատակից՝ Սյունիքի մարզի բնակիչ 40-ամյա Արմեն Ավանեսյանի հետ, վերջինիս քաշքշելով հանել են դրամարկղի մոտից և հարվածներ հասցրել մարմնի տարբեր մասերին, պատճառելով մարմնական վնասվածքներ։

Պարզվել է նաև, որ միջադեպին ականատեսներ՝ Սյունիքի մարզի բնակիչներ 23-ամյա Ալեքսան Գրիգորյանը, 22-ամյա Մահան Մարտիրոսյանը և սուպերմարկետի հաճախորդ՝ Սյունիքի մարզի բնակիչ 33-ամյա Արտաշես Մանուչարյանը փորձել են հանդարտեցնել միջադեպը, սակայն ՌԴ քաղաքացիները սեռական բնույթի հայհոյանքներ են հնչեցրել վերջիններիս հասցեին, որի արդյունքում Ե․ Գալանովը գլխի շրջանում ստացել է մարմնական վնասվածքներ։ 

Ե․ Գալանովը, Ե․ Դյանովը և Պ․ Գորբուլյակը բերման են ենթարկվել ոստիկանության Կապանի բաժին, իսկ Ա․ Ավանեսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Կապանի բժշկական կենտրոն։ 

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ ՌԴ քաղաքացիներից Ե․ Գալանովը աշխատում է «Բաստիոն» ՍՊԸ-ում որպես պահեստապետ, Ե. Դյանովը  աշխատում է «Բաստիոն» ՍՊԸ-ում որպես փոխտնօրեն, Պ․ Գորբուլյակը աշխատում է «ՍՄՍ» գործարանի ներկայացուցիչ, հիվանդանոց տեղափոխված Ա․ Ավանեսյանը աշխատում է «Սմարթ» ՍՊԸ-ում որպես գանձապահ, Ա․ Գրիգորյանն ու Վ․ Մարտիրոսյանն աշխատում են «Արքագազ» ՍՊԸ-ում որպես լիցքավորողներ։ 

Փաստի առթիվ ոստիկանության Կապանի բաժնի հետաքննական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։

Հետաքննիչի որոշմամբ՝ նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ։ 

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր