211652_close_icon
views-count68489 դիտում article-date 22:46 16-03-2022

Ծեծկռտուք՝ Երևանի «Ռիո Մոլ» առևտրի կենտրոնի անվտանգության աշխատակիցների և «էրեբունի» բասկետբոլի ակումբի մի քանի մարզիկների միջև. բոլոր բերման ենթարկվածները ԱՄՆ քաղաքացիներ են. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝  ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքում նյութեր են նախապատրաստվել և այդ նյութերը փոխանցվել են հետաքննության բաժանմունք:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նյութերը նախապատրաստվել են մարտի 14-ին Արաբկիր վարչական  շրջանում տեղի ունեցած խուլիգանության փաստով:

Այդ օրը՝ ժամը 18:30-ի սահմաններում ոստիկանության Արաբկիրի բաժին տեղեկություններ են ստացվել, որ  Փափազյան փողոցում գործող  «Ռիո Մոլ» առևտրի կենտրոնի անվտանգության աշխատակիցները ծեծի են ենթարկել ԱՄՆ քաղաքացիների, ովքեր մարզիկներ են:

 Արաբկիրի ոստիկանները՝ բաժնի պետ Երվանդ Նիկոյանի գլխավորությամբ, պարզել են, որ այդ օրը՝ ժամը 17:30-ի սահմաններում Երևանում բնակվող ԱՄՆ քաղաքացիներ, 26-ամյա Ռոբերտ  Հոբսը, 27-ամայ Օմեգա Հերիսիցրը, 29-ամյա Բենզել Մենսերը, 24-ամյա Դեվիդ Նիկլբերիրը, կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը, նշված առևտրի կենտրոնի ավտոկայանատեղիում երկաթե կայանման նշաններով հարվածներ են հասցրել նշված կենտրոնի անվտանգության աշխատակիցներ, Կոտայքի մարզի բնակիչ, 39-ամյա Էդուարդ Սահակյանին, ով նշված  առևտրի կենտրոնի անվտանգության պետն է, Երևանի բնակիչներ, 50-ամյա Հակոբ Հակոբյանին և 45-ամյա Էդուարդ Հարությունյանին, պատճառելով մարմնական վնասվածքներ:

ԱՄՆ քաղաքացիները բերման են ենթարկվել ոստիկանության Արաբկիրի բաժին, կատարվածի մասին բացատրություններ են տվել, ապա բաց  թողնվել:

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

 Գ. Շամշյանի տեղեկություններով՝ բերման ենթարկված ԱՄՆ քաղաքացիները «էրեբունի» բասկետբոլի ակումբի մարզիկներ են:

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լուսանկարը՝ Արփի Մալյանցի

Նմանատիպ նյութեր