211652_close_icon
views-count20106 դիտում article-date 20:56 07-11-2021

Խրախուսում, պարգևավճարներ՝ քրեական գործերով անցնող Շիրակի կադաստրի աշխատակիցներին. irakanum.am

ՀՀ կադաստրի կոմիտեի Շիրակի մարզային ստորաբաժանման մի քանի աշխատակիցների՝ Գոհար Պողոսյանի, Արսեն Պողոսյանի, Աղունիկ Վարդանյանի, Արմինե Մուրադյանի,  Ժորա Ոսկանյանի և Ալբերտ Գրիգորյանի  ներգրավմամբ  Շիրակի մարզի  քննչական կոմիտեում հարուցվել  է քրեական գործ՝ ՀՀ Քրեական օրենսգրքի  միանգամից երեք հոդվածներով, որոնք դասվում են Պետական ծառայության դեմ ուղղված հանցագործությունների շարքին, հայտնում է irakanum.am-ը:

Դրանցից մեկը Քրեական օրենսգրքի 308 հոդվածի 1-ին մասով է, խոսքը պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մասին է, մյուսը՝ Քրեական օրենսգրքի 314 հոդվածի 1-ին մասով , այսինքն՝ պաշտոնեական կեղծիքն է, 3-րդը՝ Քրեական օրենսգրքի  325 հոդվածի 1-ին մասով է, այսինքն՝ Փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների պետհամարանիշներ կեղծելը, իրացնելը կամ օգտագործելն է։

Առայժմ քրգործը  հարուցված է փաստի առթիվ, նախաքննությունը շարունակվում է։

Այս մասին մեզ տեղեկացրել են ՀՀ գլխավոր դատախազությունից ՝ 20․10․2021 թվականի գրությամբ։

Թե կոնկրետ ինչ քրեական գործերի մասին է խոսքը, պարզ դարձավ, որ քննչական կոմիտեն ուսումնասիրում է  գլխավոր ռեգիստրի պաշտոնը զբաղեցնող Գոհար Պողոսյանի կողմից  օրենքի խախտմամբ պետական գրանցումներ կատարելու ու Լեռնակերտ համայնքի բյուջեին ֆինանսական վնաս հասցելու գործը։

Արսեն Պողոսյան- Ժորա Ոսկանյան- Ալբերտ Գրիգորյան եռյակի պարագայում նախաքննական մարմինը ուսումնասիրում է նրանց կողմից խմբակային  անօրինակություն  թույլ տալու կասկածը։ Իրավապահները քննում են վերջիններիս կողմից  անշարժ գույքը քարտեզում տեղադրելու հետ կապված մի շարք անօրինականություններ կատարելու հանգամանքը, որի արդյունքում կան տուժողներ։

Իսկ հաշվապահ Աղունիկ Վարդանյանի և արխիվի բաժնի ավագ մասնագետ Արմինե Մուրադյանի պարագայում ուսումնասիրման թեմա է դարձել ուսումնական հաստատությունների կողմից տրված դիպլոմների կեղծ լինելու հանգամանքը, քննվում է, թե ինչպես են նրանք, աշխատելով պետական համակարգում, միաժամանակ՝ այդ նույն օրերին և ժամերին ձեռք բերել  վերոհիշյալ դիպլոմները։

Մանրամասները՝ irakanum.am-ում

Նմանատիպ նյութեր