211652_close_icon
views-count32817 դիտում article-date 12:52 07-11-2021

Խոշոր ավտովթար Արմավիրի մարզում. Volkswagen-ը մխրճվել է ЗИЛ-ի մեջ. կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի ավագ հետաքննիչ  Գարիկ Հովհաննիսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում նոյեմբերի 5-ին Արմավիրի մարզում տեղի ունեցած ավտովթարի փաստով:

Այդ օրը՝ ժամը 11:00-ի սահմաններում բախվել են Արմավիրի մարզի բնակիչներ, 33-ամյա Արայիկ Թովմասյանի վարած  ЗИЛ մակնիշի և 27-ամյա Մնացական Սարգսյանի վարած Volkswagen մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Volkswagen-ի ուղևոր, Արմավիրի մարզի բնակիչ, 45-ամյա Սիրուն Մարտիրոսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արմավիր» բժշկական կենտրոն:

Օպերատիվորեն ժամանել են ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գրիգոր Պողոսյանի, դասակի հրամանատար Մառլեն Սարգսյանի գլխավորությամբ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Լուսանկարները՝  Կարեն Գրիգորյանի
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 25+
25+

Նմանատիպ նյութեր