Չավին գլխավորեց «Բարսելոնան». պաշտոնական
«Բարսելոնան» հայտարարեց թիմի լեգենդար կիսապաշտպան Չավիի՝ գլխավոր մարզչի պաշտոնում նշանակվելու մասին։
41-ամյա մասնագետի հետ կնքվել է 3-ամյա պայմանագիր:
Մարզչի շնորհանդեսը տեղի կունենա նոյեմբերի 8-ին:
Չավին կատալոնական թիմի գլխավոր մարզիչ նշանակվելուց հետո կիսվել է իր տպավորություններով:
«Կաշխատենք և 100 տոկոսով կներդնենք ամեն ինչ: Ի վերջո, սա Բարսելոնան է՝ աշխարհի լավագույն ակումբը, և աշխարհի լավագույն ակումբը պետք է հաղթի։ Ոչ-ոքիներն ու պարտությունները անընդունելի են. Ուստի պահանջները առավելագույնն են։ Ես չափազանց դրական եմ տրամադրված։
Ես իսկապես երջանիկ եմ։ Սա իմ կարիերայի ամենամեծ մարտահրավերն է: Ես վերադառնում եմ տուն՝ Բարսելոնա։ Սա աննկարագրելի երջանկություն է։ Ամեն մեկն իր գործն արեց։ Ես շնորհակալ եմ «Բարսելոնային» վստահության համար։ Ակումբի ներկայացուցիչները ժամանել են Դոհա, պայմանագիրը Ալ-Սադի հետ խզվել է, բոլորը կատարել են գործարքի իրենց մասը։ Ամեն ինչ լավ է ընթանում, ես իսկապես շատ շնորհակալ եմ ակումբին»,- ասել է Չավին: