211652_close_icon
views-count1126 դիտում article-date 16:22 05-11-2021

Պաշտոնական․ Չավին կգլխավորի «Բարսելոնան»

Ալ-Սադի» մամուլի քարտուղարությունը պաշտոնապես հայտարարեց, որ քաթարյան ակումբի գլխավոր մարզիչ Չավին գլխավորելու է «Բարսելոնան»։

«Ալ-Սադի» ղեկավարությունը համաձայնվել է Չավիի՝ «Բարսելոնա» տեղափոխությանը․ «Բարսելոնան» վճարել է պայմանագրով նախատեսված փոխհատուցման գումարը, որը՝ ըստ տարբեր աղբյուրների, կկազմի մոտ 5 մլն եվրո:

Մենք պայմանավորվել ենք ապագայում համագործակցել «Բարսելոնայի» հետ։ Չավին մեր ակումբի պատմության կարևոր մասն է, և մենք նրան հաջողություն ենք մաղթում:

Մի քանի օր առաջ Չավին մեզ ասաց, որ ցանկանում է գլխավորել «Բարսելոնան», հենց այս պահին՝ ճգնաժամի պատճառով, որով անցնում է իր հարազատ ակումբը, և մենք դա հասկանում ենք և որոշեցինք չկանգնել նրա ճանապարհին»,- ասված է ակումբի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:

Նմանատիպ նյութեր