211652_close_icon
views-count32787 դիտում article-date 12:12 04-11-2021

Ձեզ բացակա չենք դնի. Արմավիր քաղաքի զինվորական պանթեոնում ամեն օր խնկարկում ու ծաղիկներ են խոնարհում Արցախյան 3 պատերազմներում նահատակված, լեգենդ դարձած հերոսների շիրիմներին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏՍԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Գրեթե ամեն օր մարդաշատ է լինում Արմավիր քաղաքի զինվորական պանթեոնում: Պանթեոն, որտեղ հանգչում են Արցախյան 1-ին, Ապրիլյան քառօրյա և Արցախյան  44-օրյա պատերազմներում նահատակված ու լեգենդ դարձած արմավիրցի հերոսները:

Ամեն օր  Հայաստանի ու Արցախի համար իրենց կյանքը զոհաբերած առյուծ ու արծիվ տղերքի շիրիմներ են այցելում ոչ միայն հարազատները, այլև անծանոթ քաղաքացիներ:

Զինվորական պանթեոնը ստեղծվել է Արմավիրի նախկին քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանի շնորհիվ ու հիմա ներկայիս քաղաքապետ Դավիթ Խուդաթյանը նույնպես հետևողականորեն հետևում է, որպեսզի պանթեոնում  պահպանվեն սանիտարական նորմերը:

Հերոսների շիրիմներին խոնարհած ծաղիկներն ու ծաղկեպսակները երբ թառամում են, քաղաքապետարանի աշխատակիցները ժամանակին հեռացնում են դրանք,երբեմն էլ կատարում են խնկարկումներ:

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 155+
155+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր