1328 դիտում
10:07 04-11-2021
Կարեն Անդրեասյանը վարվեց ՀՀԿ-ականների պես․ «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երեկ հայտնի դարձավ, որ ՀՀ արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը դիմում է ներկայացրել իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանն անդամակցելու համար, սակայն պատասխանը դեռ չկա. 2022 թվականի բյուջեի նախագծի քննարկումից հետո լրագրողների հետ զրույցում հայտնեց նախարարը:
Նկատենք՝ նախկինում, երբ կառավարության անդամները դառնում էին կուսակցականներ, այսինքն՝ անդամակցում էին Հանրապետական կուսակցությանը, դա քննադատվում էր նախկին ընդդիմության, այսինքն՝ ներկայիս իշխանությունների կողմից: Նկատենք՝ Հանրապետական կուսակցությանը համատարած անդամակցումներ սկսվեցին Կարեն Կարապետյանի՝ վարչապետ դառնալուց հետո: Այդ ժամանակ իրար հետեւից ՀՀԿ-ին անդամակցելու դիմումներ ներկայացրեցին տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Սուրեն Կարայանը, առողջապահության նախարար Լեւոն Ալթունյանը, տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը եւ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը:
Ընդ որում, հեղափոխությունից հետո նույն մարդիկ դիմում ներկայացրեցին եւ արդեն հեռացան կուսակցությունից: Նկատենք՝ հեղափոխությունից հետո էլ արդեն ՔՊ-ին անդամակցելու համատարած դիմումներ եղան, որոնց մեջ եւս կարող են լինելու հատուկ պաշտոնի համար անդամակցածներ»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր
1626 դիտում
09:53 14-12-2022
ՔՊ-ականների մի թևը ստորագրահավաք էր սկսել Դումանյանի դեմ. ինչպես Անդրեասյանը դարձավ նախարար․ «Ժողովուրդ»
5110 դիտում
18:40 29-01-2018
ՀՀԿ գրասենյակում ընթանում է Արմեն Սարգսյանի հանդիպումը ՀՀԿ-ականների հետ
4183 դիտում
09:01 09-01-2018
Կարեն Կարապետյանը կռիվ կգցի՞ ՀՀԿ-ականների մեջ․ «Հայկական ժամանակ»
Այս բաժնից
433 դիտում
08:30 16-05-2024
Տրուֆալդինոն Հայաստանից. «Փաստ»
418 դիտում
07:51 16-05-2024
«Ստեղծեցին» համաշխարհային առեւտրի կենտրոն թղթի վրա. «Ժողովուրդ»