211652_close_icon
views-count1317 դիտում article-date 17:55 03-11-2021

Չեմպիոնների լիգա. «Բավարիան» կրկնել է ՊՍԺ-ի ռեկորդը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 4-րդ տուրի խաղում «Բավարիան» 5-2 հաշվով հաղթեց «Բենֆիկային»:

Այս մրցաշրջանում Չեմպիոնների լիգայի չորս խաղում մյունխենցիները խփել են 17 գոլ և բաց թողել 2-ը։

Խփած 17 գոլերով «Բավարիան» կրկնեց ՊՍԺ-ի ռեկորդը, որը 2017/18 մրցաշրջանում նույնպես 4 խաղում 17 գնդակ էր ուղարկել մրցակիցների դարպասը։

Նշենք, որ Ռոբերտ Լևանդովսկին հեթ-տրիկի հեղինակ դարձավ «Բենֆիկայի» դեմ խաղում, նա Չեմպիոնների լիգայում խփած գոլերի թիվը հասցրեց 81-ի։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր