211652_close_icon
views-count757 դիտում article-date 11:17 03-11-2021

Ծնելիության տեմպերն ու արտագաղթի հոսքը․ նախատեսվում են 400 մլրդ դրամի կապիտալ ներդրումներ․ «Հայաստանի Հանրապետություն»

«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է․ «2021 թ. առաջին կիսամյակի ամփոփված տվյալներով` Հայաստանում ծնվել է 17.211 երեխա, այն դեպքում, երբ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում այդ թիվը 15.893 էր: Աճն էական է եւ շատ նշանակալի նախորդ՝ ճգնաժամային տարվա երկրորդ կիսամյակից հետո: Հայաստանից արտագաղթի որոշակի հոսքի պայմաններում նման ցուցանիշի գրանցումը խոստումնալից ու ուրախացնող հանգամանք է: Նշանակալից է նաեւ մեկ այլ ցուցանիշ` այս տարվա  8 ամիսներին արձանագրվել է 14.359 ամուսնություն:

Կորոնավիրուսի համավարակով պայմանավորված` նախորդ տարվա սահմանափակումներից հետո արտագնա աշխատանքի մեկնողների նման հոսքը լիովին կանխատեսելի էր: Սակայն 2022 թ. խոստանում է այս առումով բավականին բարենպաստ լինել: Բանն այն է, որ կառավարությունը հաջորդ տարվա պետական բյուջեում նախատեսել է աննախադեպ ծավալի կապիտալ ներդրումների ծրագիր` այն հատում է 400 մլրդ դրամի շեմը: Նման թվեր չեն եղել նորանկախ Հայաստանի ողջ պատմության ընթացքում: Այդ ծրագրերի մեծ մասն ընդգրկելու է կապիտալ շինարարությունը: Այս պայմաններում, բնականաբար, մեծ է լինելու աշխատուժի պահանջարկը: Գործադիրն առաջնային խնդիր է դրել իրականացնել կապիտալ ծախսերի ողջ ծավալը: 

Ծնելիության նման տեմպերը եւ ներքին աշխատուժի պահանջարկի մեծացումը էականորեն կնպաստեն հանրապետության ժողովրդագրական խնդիրների լուծմանը: Ծնելիության նման աճը պայմանավորված է ոչ միայն Արցախյան պատերազմով, քանզի հայտնի ճշմարտություն է, որ պատերազմներից հետո երկրներում ծնելիության աճ է գրանցվում, այլեւ այն խթանող մի քանի ծրագրերով, որոնք ընդունել է գործադիրը»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր