211652_close_icon
views-count1409 դիտում article-date 21:20 01-11-2021

Կապառոսը պատմել է, թե ինչպես է սովորել ՀՀ օրհներգը

Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնում ունեցած հանդիպումից հետո պատասխանել է նաև լրագրողների հարցերին, հայտնում է Armsport.am-ը:

Իսպանացին մասնագետին հարց է ուղղվել այն մասին՝ որքանո՞վ է իրեն դժվարությամբ տրվել Հայաստանի օրհներգի բառերը յուրացնելը․

«Շատ դժվարությամբ եմ սովորել օրհներգի բառերը, բայց շատ կարևոր էր, որ կարողանայինք ինտեգրվել հայ հասարակությանը այն հասարակությանը, որը մեզ գրկաբաց ընդունեց։ Մեզ գրկաբաց ընդունեց նաև Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան՝ նախագահի գլխավորությամբ, մեզ հետ հույսեր կապեցին, ես էլ իմ կողմից ցանկացա սովորել Հայաստանի օրհներգը»։

Նմանատիպ նյութեր