211652_close_icon
views-count2220 դիտում article-date 19:24 01-11-2021

Ռ․ Քոչարյանի նախագահությամբ տեղի է ունեցել «Հայաստան» խմբակցության նիստ, քննարկվել են նաև նոյեմբերի 9-ի հանրահավաքին առնչվող հարցերը

Այսօր՝ նոյեմբերի 1-ին, «Հայաստան» դաշինքի կենտրոնական շտաբում տեղի է ունեցել ԱԺ «Հայաստան» խմբակցության նիստ՝ նախագահությամբ դաշինքի ղեկավար Ռոբերտ Քոչարյանի, տեղեկացնում է խմբակցության ֆեյսբուքյան էջը:

Քննարկվել է երկրում ստեղծված իրավիճակը, անդրադարձ է կատարվել խմբակցության աշխատանքներին, դաշինքի մարտավարությանն ու ռազմավարությանը։

Հատուկ քննարկման առարկա են դարձել նաեւ նոյեմբերի 9-ին Ազատության հրապարակում կայանալիք հանրահավաքին առնչվող հարցերը։

Նմանատիպ նյութեր